ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, հետեւողական պայքար տանելով կոռուպցիոն երեւույթների դեմ, իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն եւ ստուգումներ իրականացնելու գործառույթ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ժամկետային զինվորական ծառայող Դ.Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինիս մորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 975.340 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 490.000 ՀՀ դրամ գումարը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի պայմաններում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված եւ ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում նախնական զինվորական պատրաստություն անցնող զորահավաքային զինվորական ծառայության մեջ գտնվող Յ.Տ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի ռազմական գործողությունների կատարման վայրերում տեղակայված զորամասեր ծառայության չուղարկելու համար, 2020 թվականի նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով Յ.Տ.-ի ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.234.350 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 987.470 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է նույն օրը:

Նույն անձը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին, ցանկալի վայրում ծառայության նշանակումը կազմակերպելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձին՝ Ռ.Կ-ի օգտին նպաստելու այդ հարցի կարգավորմանը, որի դիմաց պաշտոնատար անձը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.244.200 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառքի գումար: Այդ կապակցությամբ կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնություն գալուն նպաստելուց հետո պաշտոնատար անձը ստացել է կաշառքի գումարը:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, հետեւողական պայքար տանելով կոռուպցիոն երեւույթների դեմ, իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն եւ ստուգումներ իրականացնելու գործառույթ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ժամկետային զինվորական ծառայող Դ.Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինիս մորից անձամբ պահանջել է խոշոր չափերի՝ 975.340 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 490.000 ՀՀ դրամ գումարը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի պայմաններում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված եւ ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում նախնական զինվորական պատրաստություն անցնող զորահավաքային զինվորական ծառայության մեջ գտնվող Յ.Տ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ առանց բավարար հիմքերի ռազմական գործողությունների կատարման վայրերում տեղակայված զորամասեր ծառայության չուղարկելու համար, 2020 թվականի նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով Յ.Տ.-ի ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.234.350 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 987.470 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է նույն օրը:

Նույն անձը, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին, ցանկալի վայրում ծառայության նշանակումը կազմակերպելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձին՝ Ռ.Կ-ի օգտին նպաստելու այդ հարցի կարգավորմանը, որի դիմաց պաշտոնատար անձը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.244.200 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառքի գումար: Այդ կապակցությամբ կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնություն գալուն նպաստելուց հետո պաշտոնատար անձը ստացել է կաշառքի գումարը: