Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականի նախագահական ընտրություններում, վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին[3]։ Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ի

ն Բաքվում։ Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977)։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ։

Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն։ 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների

թեկնածվի աստիճան։ 1985-1990 թվականներին աշխատել է որպես դասախոս Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։

1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ։