Ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ․ մեքենա է հրդեհվել

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Իրականում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող, մանկապարտեզի հարակից տարածքում կայանված ավտոմեքենան: Ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *