Ալավերդին նույնպես կխոշորացվի․ ՔՊ-ից ո՞ւմ անունն է շրջանառվում

Ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների՝ Ալավերդին նույնպես կխոշորացվի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ այստեղ այս տարվա աշնան են նախանշված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ալավերդին կխոշորանա՝ ընդգրկելով նախկին Թումանյանի տարածաշրջանի համայնքները, այդ թվում՝ Ախթալա, Շամլուղ, Թումանյան քաղաքաներն ու մի քանի տասնյակի հասնող գյուղեր։

Խիստ նախնական հաշվարկներով՝ խոշորացված Ալավերդի համայնքում ընտրելու իրավունք 24 հազար քաղաքացի կունենա։

ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները, այս պահից սկսած, մտածում են՝ ո՞ւմ առաջադրեն, որպեսզի առավելագույն ձայներ կարողա հավաքել։ Մեզ փոխանցեցին, որ հավանական թեկնածուներից մեկն Ազգային ժողովի պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանն է։

«Այնպես չէ, որ միայն Արենի մասով ենք մտածում, այլ թեկնածուների էլ ենք դիտարկում։ Դեռ ժամանակ կա, կհասցնենք կողնորոշվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Սևակ Վարդումյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *