Իլհամ Ալիևը կրկնել է, թե Սյունիքը, Սևանն ու Երևանը «պատմական ադրբեջանական հող են»: Նա նշել է, թե իբր «Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ».

«Մինչ այդ այդ տարածքը մեզ էր պատկանում: Գոյչա լիճը նրանք Սևան են անվանում: Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին,

Սևան այնտեղ չեք տեսնի: Նույնը վերաբերում է նաեւ Իրևանին:

Նրանք ոչնչացրել են Իրևանի պատմական մասը: Դա ակնհայտ փաստ է, որ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում, այդ թվում՝ իմ նախնիները: Ես ասել եմ՝ մենք կվերադառնանք այնտեղ:

Ես չեմ ասել, որ մենք տшնկերով կվերադառնանք այնտեղ: Ասել եմ, որ մենք կվերադառնանք: Դա նշանակում է՝ ինչու ոչ: Եթե մենք ​​վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք,

եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչու՞ չվերադառնալ Իրևան: Ժամանակը կգա, և մենք կանենք դա»: