Ալիևը հեգնել է Հшյшստանին. Ինչ է шսել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն լուծել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնացել է անցյալում:

«Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը: Մենք խնդիրը լուծեցինք ռազմաքաղաքական միջոցներով,

պատերազմը մնաց անցյալում, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ:

Թող Հայաստանն իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածքային միավոր, և մենք դա կճանաչենք։ Իսկ Ադրբեջանում այդպիսի տարածք չկա։

 

Այս հարցը լուծված է»,-ասել է Ալիևը «հիշատակի օրվա կապակցությամբ» հնչեցրած իր ուղերձում: