Ահասար սուռ դեպք Արարատում․13-ամյա երեխայի դ ի է հայտնաբերվել

Արարատի մարզում, քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երեխայի դի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում:

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *