Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դրա իրավունքը ձեռք բերելուց հետո դիմել՝ ցանկացած ժամանակ, մինչ նրա տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: Այս մասին տեղեկացնում

են Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից։ Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մինչև 2003թվականի օգոստոս մեկը ներառյալ մասնակի կենսաթոշակը իրավունք տվող

պաշտոններում ու մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը: Օրինակ. Հիսունհինգ տարեկան մարդը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով: Նրա աշխատանքային գործունեությունը կազմված է հետևյալ

ժամանակահատվածներից. 1966-1968 թվականներին` ժամկետային զինծառայող, 1968-1972 թվականներին` մանկավարժական ինստիտուտի ուսանող, 1972-1975թվականներին` թանգարանում էքսկուրսավար, 1975-1978թվականներին` ուսումնարանում

վարպետ,1978-2009 թվականներին` դպրոցում մանկավարժ: Նրան մասնակի կենսաթոշակ կնշանակվի 1972-1975թվականներին և 1978-2003թվականներին աշխատանքային ստաժի (քսանութ տարի) համար: Իրավաբան.net