Մեր փրկության միջնո՛րդ, ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի

ապաստա՛ն, Աստծո մեր հանդեպ բարերության սուրբ ու սոսկալի նշան,

աստվածամուխ սուր մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ,

մեր հույսի ամուր ապաստա՛ն,քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից,

ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ: