Ամուսնացած բաժանված եմ, գժի պես սիրահարվել եմ նախկին տեգորս, չգիտեմ էլ ոնց եղավ տենց բան. նախկին ամուսինս էլ իմացավ տեսեք ինչ արեց

Ամուսնացած եմ եղել 5 տարի: Հետո բաժանվեցինք, որովհետև կիսուրս անընդհատ մեր կյանքին էր խառնվում: Էտ տանը ինձ մենակ տեգրս ու կեսրարս էին պաշտպանում: բայց ինչ օգուտ, եթե մարդս իրան անջատել ու մոր ասածներով էր շարժվում: Մի օր նենց օյին դրին գլխիս կիսուրս ու տալս, որ ահավոր վատացա, տեգրս էր ինձ հանգստացնում, մորն ու քրոջն էլ բշտեց:Ամուսնուս ասեցի, ասեց, ուրեմն մի բան էն չես արել, որ տենցա արել: Ինձ էլի չպաշտպանեց: Ու էտ օրվանից հասկացա, որ ես ապագա չունեմ ու սխալ քայլ եմ արել, որ ամուսնացել եմ հետը: Տարիների ընթացքում սառեցի, ինքն էլ անտարբեր էր ու որոշեցի բաժանվեմ:

Ամուսնալուծությունիցս 2 տարիա անցել: Ինձ շատ լավ եմ զգում, ով տեսնումա ասումա սիրունացել ես, լավացել ես: Աշխատում եմ, ու ինքս ինձ ապահովում եմ: Ամեն ինչ հանգիտ ու լավ էր, մինչև մի օր մեր գործի տեղ նոր աշխքատող ընդունվեց:

Նախկին տեգրս էր, ով միշտ պաշտպանում էր ինձ: Իրար նորմալ բարևեցինք, շփվեցինք: Հետո սկսեց գրել ինձ ու հասկացա ինչքան գրվում ու շփվում ենք էդքան կապվում ենք: Ոնց որ անծանոթ լիներ ում նոր էի սկսում ճանաչել: Զգացի, որ սիրահարվում եմ իրեն ու ինքն էլ անտարբեր չի: Բայց էս ամեն ինչը երկար չտևեց:

Նախկին ամուսինս պատահաբար տեսնում ա իմ ու եղբոր նամակագրությունները խառնվում իրար: Սաղ ընտանիքին խառնումա իրար, զանգում ինձ անպատվում, թե իբր ինձնով եմ արել աղպորը, ինչ ասես ասումա, ախպորն էլ հերը շատ

խիստ դնումա դեմը ու հետը տանում Ռուսաստան: Էտ օրվանից էլ կապ չեմ պահում հետը: Իրանց պատճառով էլ գործից դուրս եկա նոր գործ եմ ման գալիս:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.