Այն զորքերը, որոնք այսօր տեղակայված են քաղաք Երևանում, եթե տեղակայված լինեին մեր սահմաններում, դրանք ամուր կլինեին. Օհանյան

Այս իշխանության գործողությունները համաչափ չեն, բիրտ ուժ են կիրառում։

Բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես են ոստիկանական զորքերը մի քանի հոգով պարզապես ուժ կիրառում, ծեծում նաև մեր ընկերներին, ցուցարարներին, ինչը ճիշտ չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այս իշխանությունները երկրի ներսում կարողանում են ուժ կիրառել, բայց երկրի սահմաններում և սահմաններից այն կողմ այդ ուժը չեն կարողանում կիրառել։

Այն զորքերը, որոնք այսօր տեղակայված են քաղաք Երևանում, եթե տեղակայված լինեին մեր սահմաններում, մեր սահմաններն ամուր կլինեին։ Եթե այս կազմակերպված զորքը Հադրութում, Շուշիում լինեին, աջակից լինեին մեր բանակին, այս աղետալի իրավիճակը չէր լինի, կհասնեինք հաջողությունների»,- նշեց Օհանյանը։