Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին, ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:
Երեկ՝ մայիսի 11-ին, տեղի է ունեցել հաղորդավարուհու հոգեհանգիստը:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ էր հայտնել հաղորդավարուհու մահվան վերաբերյալ։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։
Հավելենք, որ Արմինեն ռաֆտելի սիրահար էր:
Նրա սոցիալական ցանցերի էջերում բազմաթիվ նման հրապարակումներ կան:
Նշենք, որ համացանցում նաև բուռն քննարկվում է Rafting in Armenia ընկերության՝ տարածած գրառումը, որում նշված էր, որ իրենք մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում:
Պարզվում է, որ Արմինեն արձագանքեր էլ տվյալ գրառմանը՝ նշելով հետևյալը.