Հերթական փոքրիկ հաղթանակը 😊
Նախորդ տարվա ավարտին այս հրաշալի երիտասարդը՝ Սերգեյը, Պիտերում վիրահատվեց՝ ոսկրածուծի փոխպատվաստումը բարեհաջող անցավ: Այս ամիսների ընթացքում Սերգեյը պարբերաբար հետազոտվել է, արդյունքները գոհացուցիչ են եղել: Այսօր Պիտերից կրկին լավ լուր ստացանք՝ Սերգեյի մոտ ամեն բան լավ է, ցուցանիշները շատ լավ են, սա անչափ ուրախանալի լուր է ու հնարավոր է դարձել բոլորիդ շնորհիվ ☺️
Այս հաղթանակը հայաստանյան ու ռուսաստանյան բժիշկների, ինչպես նաև՝ հայկական ու ռուսական հիմնադրամների հիանալի համագործակցության ու համատեղ աշխատանքի արդյունք է:
Շնորհակալություն ենք հայտնում Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին իրենց մեծագույն աշխատանքի ու City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ մեծ աջակցության և Հայաստանում երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։
Շատ շնորհակալ եմ իմ լավ ընկեր Elena Akopyanին Սերգեյի և մյուս երեխաների հարցում ցուցաբերած աննկարագրելի մեծ աջակցության համար, շնորհակալ եմ իմ լավ բարեկամ Agnessa Sargsyanին ռուսական «Клуб добряков» և «Правмир» հիմնադրամներ հետ կապելու ու մեծ աջակցության համար:
Սպասենք Սերգեի լիակատար ապաքինմանը!
Բժիշկ Արմեն Արմոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։