Այս հրաշք փոքրիկը որբացավ դեռ 1 տարեկանում, բայց ինչպես պարզվեց հետագայում, ճակատագիրը նրա համար այլ անակնկալ էր պատրաստել․․․


Այս հրաշք փոքրիկը որբացավ դեռ 1 տարեկանում, բայց ինչպես պարզվեց հետագայում, ճակատագիրը նրա համար այլ անակնկալ էր պատրաստել․․․Մանկատան աշխատանքը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Ես աշխատում էի այնտեղ: Յուրաքանչյուր երեխայի պատմություն խիստ հուզում էր ինձ: Այդ երեխաներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Այդ երեկո մեզ զանգահարեցին հիվանդանոցից և ասացին, որ մեզ մոտ են բերում 1-ամյա մի տղայի:

Նրա ծնողները ավտովթարի զոհ էին դարձել և տղան մնացել էր միայնակ:Տղային մեզ մոտ բերեց մի ոստիկան: Փորքիկն ուներ գեղեցիկ, մեծ, կլոր աչքեր,նա վախեցած էր ու շփոթված: Նա լաց չէր լինում: Նա շոկի մեջ էր: Ես բռնեցի նրա ձեռքը, սիրտն այնպես էր խփում, որ թվում էր, ուր որ է դուրս կթռչի:

Ես նրան ասացի. «Մի վախեցիր»:Ու հանկարծ նրա աչքերը լցվեցին արցունքով, երբ աչքերը թարթեց արցունքները գլոր-գլոր սահեցին աչքերից շրթունքները դողում էին: Նա չէր հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է պատահել նրա ծնողների հետ: Ես նրան գիշերը տարա իմ սենյակ, ցանկանում էի նրա հեքիաթ պատմել, հանգստացնել: Նա քնեց, բայց քնի մեջ անընդհատ վեր էր թռչում:

Ես գրկեցի նրան, որպեսզի հանգստացնեմ:Ես շատ ժամանակ էի նվիրում տղային, ինձ նկատողություն տվեցին: Պարզվում է մանկատանը չի կարելի երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Տնօրենը ինձ ասաց, որ եթե նման կերպ շարունակեմ, կհեռացնի աշխատանքից:Ես տղայի նկատմամբ մեծ սեր էի տածում:

Ու մի օր որոշում կայացրի որեգրել նրան:Երբ այդ որոշման մասին հայտնեցի ամուսնուս, սկզբում նա տատանվեց, փորձում էր ինձ ետ պահել այ մտքից, բայց հետո տեղի տալով իմ թախանձանքին, նա համաձայնվեց:Մենք որդեգրեցինք տղային, աշխատանքից դուրս եկա և զբաղվեցի նրա խնամքով ու դաստիարակությամբ: Այժմ նա երիտասարդ է, գիտի իր կյանքի պատմությունը և միշտ
ասում է.

— Ինչ կլիներ ինձ հետ, եթե ինձ թողնեիր մանկատանը;

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.