Այցելեք Աշտարակի եկեղեցիները…Ահա թե ինչ հրաշքներ տեղի կունենան…

Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարի փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է Գրիգոր և Մանաս քահանաների կողմից:

Կարմրավորը, կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, 7-րդ դարի փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է Գրիգոր և Մանաս քահանաների կողմից:

Այս ներդաշնակ համաչափություններով շինության չափը արտաքինից կազմում է ընդամենը 5,9 x 7,4 մետր: Այն Հայաստանի միակ հնագույն եկեղեցին է, որի կղմինդրե տանիքը պահպանվել է մինչև մեր օրերը:

Եկեղեցու արտաքին պատերին հայտնաբերված արձանագրություններում հիշատակվում են գյուղի այն բնակիչները, ովքեր օգնել են կառուցել եկեղեցին: Կարմրավորի համեստ չափը և ձևավորման պարզությունը ենթադրում են, որ այն նախկինում եղել է իշխանական տոհմի դամբարան: Այն եղել է նաև կուսանաց վանք, որը գործել է մինչև 1813 թ.:

Կարմրավորի բակում միջնադարյան գերեզմանոց է` XIII-XVII դդ. խաչքարերով և տապանաքարերով: Ամենահին խաչքարը (1184 թ.) Արքակազմողինն է։

Ըստ ավանդության, շատ վաղուց երեք քույրեր սիրահարվել են մի երիտասարդի, և երկու ավագ քույրերը որոշել են զոհաբերել իրենց, որպեսզի կրտսեր քույրը երջանիկ լինի իր սիրելիի հետ: Նրանք հագել են կարմիր և ծիրանագույն զգեստներ և նետվել Աշտարակի ձորը: Այս լուրն իմանալով՝ կրտսեր քույրը նույնպես նետվել է ձորը՝ սպիտակ զգեստներ հագնելով։

Երիտասարդ տղան դարձել է ճգնավոր, իսկ որոշ ժամանակ անց կիրճի եզրին հայտնվել են Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները։