Այ քեզ զարգացումներ․Հրատապ Լուր․Քիչ առաջ ձերբակալվել է բարձրաստիճան պաշտոնյա․ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Կարդացեք նաև՝

1920 թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանում կազմավորվել է Արտակարգ կոմիտե (ԱԿ) անվանումը կրող կառույց, որը դարձել է այսօրվա Ազգային անվտանգության ծառայության հիմքը։ 1926 թվականին այն անվանափոխվել է «Պետական քաղաքական վարչություն», 1934-ին՝ «Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ» (ՆԳԺԿ, ՆԿՎԴ), 1941-ից դարձել է «Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատ (ՊԱԺԿ)», 1946-ին անվանափոխվել է «Պետական անվտանգության նախարարություն (ՊԱՆ)», 1953-1954 թվականներին եղել է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), իսկ 1954 թվականից հանդես է եկել «Պետական անվտանգության կոմիտե» (ՊԱԿ, ԿԳԲ) անունով մինչև 1991 թվականը[2]։

Հայաստանի անկախացում

ԱԱԾ շենքը Խանջյան-Նալբանդյան խաչմերուկից
1991 թվականի դեկտեմբերի 4-ին Պետական անվտանգության կոմիտեն վերանվանվեց ՀՀ ազգային անվտանգության վարչություն։ 1995 թվականին ԱԱՊՎ վերանվանվեց Ազգային անվտանգության նախարարություն։ 1996 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 1999 թվականի նոյեմբերը ԱԱՆ-ն միավորվեց ՆԳն-ին՝

դառնալով Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարության մաս, որի ղեկավարն էր Սերժ Սարգսյանը, ով հեռացվեց պաշտոնից Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո։ 1999 թվականի նոյեմբերի 13-ին Ազգային Անվտանգության և Ներքին գործերի նախարարությունը տարանջատվեց երկու առանձին նախարարությունններ։ ԱԱ նախարար նշանակվեց Կառլոս Պետրոսյանը։

2002 թվականի դեկտեմբերի 17-ին ԱԱՆ-ն վերակազմավորվեց, որպես Ազգային անվտանգության ծառայություն։

Հետհեղափոխական շրջան
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցներին տվեց մեկ ժամյա մամլո ասուլիս, որը աննախադեպ էր։ Ըստ սոցիոլոգիական հարցումների ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վստահությունը աճել է[փա՞ստ]: ԱԱԾ-ն բացահայտեց մի շարք ընկերությունների կողմից կատարված չարաշահումները և կոռոպցիոն սխեմաներ։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ԱԱԾ տնօրենին գաղտնալսված հեռախոսազրույցը ՀՔԾ պետի հետ [3]։

2019 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց՝ հրաժականի տեքստում մեղադրելով իշխանություններին որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մեջ[4]։ 2019 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարել է տնօրենի առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը։ 2020 թվականի մարտի 19-ին վերջինս նշանակվել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն, ով 2020 թվականի հունիսի 8-ին ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նրան փոխարինել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արգիշտի Քյարամյանը։

ԱԱԾ աշխատակցի օր
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 20-ին նշվում է ԱԱԾ աշխատակցի օրը[5], որը համընկնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) աշխատակցի օրվա հետ։ Վերջինի պարագայում ամսաթիվը համընկնում է 1917 թվականի դեկտեմբերի 20-ի հետ, երբ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վլադիմիր Լենինի հրահանգով ստեղծվեց Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով (չեկա) և հանձնաժողովի նախագահ նշանակվեց Ֆելիքս Ձերժինսկին, ով երկրում սկիզբ դրեց քաղաքական բռնաճնշումներին և զանգվածային գնդակահարություններին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.