Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել մշտական ծարավի զգացումը

Մշտական ծարավի զգացումը կարող է վկայել→ նյութափոխանակության խանգարումների ու ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրների մասին։ Այս մասին URA.Ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Լյուդմիլա Լապան։

Մասնագետի խոսքով՝ ծարավի զգացում կարող է առաջանալ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, օրգանիզմը կարող է հավելյալ հեղուկ պահանջել նաև շաքարային դիաբետի կամ սուր ինտոքսիկացիայի ժամանակ։

Ինչպես նախազգուշացրել է թերապևտը, ծարավը կարող է լինել աղեստամքոսային համակարգի և դրա վերին հատվածների աշխատանքի հետ կապված ցանկացած խնդրի, այդ թվում նաև լեղու արտազատման, քաղցով պայմանավորված ցավերի, ինտոքսիկացիայի, ենթաստամոքսային գեղձի ու աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումների մասին հուշող ախտանշան։

«Դրանք բոլորը ծարավի զգացում են առաջացնում», — նշել է մասնագետը։

Նա նաև հավելել է, որ մշտական ծարավի զգացումը կարող է լինել թունավորման առաջին ախտանշանը, քանի որ այդ կերպ օրգանիզմը փորձում է ազատվել տոքսիկ նյութերից։ Այս դեպքում բժիշկը խորհուրդ է տվել ոչ մի դեպքում չսահմանափակել հեղուկը, սակայն նախապատվությունը տալ մաքուր սառը ջրին։