Ավելի շատ ժամանակ հատկացրեք նրանց, ում սիրում եք. չէ՞ որ նրանք ձեզ հետ ընդմիշտ չեն…

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ
Մեր ժամանակների պարադոքսն այն է, որ մենք ունենք բարձր շինություններ, բայց ցածր համբերություն, լայն պողոտաներ, բայց նեղ հայացքներ: Մենք ծախսում ենք շատ, բայց ունենք քիչ, գնում ենք ավելի շատ, բայց դրանից ուրախանում ավելի քիչ: Ունենք մեծ տներ, բայց փոքր ընտանիքներ, լավագույն հարմարություններ ու ավելի ու ավելի քիչ ժամանակ:

Մենք ունենք լավագույն կրթությունը, բայց քիչ իմաստություն, ունենք բազմաթիվ գիտելիքներ, բայց գնալով ավելի թերի ենք վերլուծում իրադրությունը, մենք ունենք շատ փորձագետներ, բայց և ավելի շատ խնդիրներ, ավելի լավ բժշկություն և ավելի վատ առողջություն:

Մենք խոսում ենք չափազանց շատ, սիրում չափազանց քիչ ու ատում չափազանց հաճախ: Գիտենք` ինչպես կենդանի մնալ, բայց չգիտենք` ինչպես ապրել: Ավելացնում ենք տարիներ մարդկային կյանքին, բայց չենք ավելացնում կյանք այդ տարիներին: Հասանք Լուսնին ու վերադարձանք, բայց դժվարությամբ ենք փողոցն անցնում ու ծանոթանում մեր հարևանների հետ: Հաղթահարում ենք տիեզերական տարածությունները, բայց ոչ հոգևոր…

Սա արագ սննդի ու վատ մարսողության ժամանակաշրջանն է, մեծ մարդկանց ու փոքր հոգիների, արագ շահույթի ու բարդ փոխհարաբերությունների ժամանակաշրջանը, երբ աճում են ընտանեկան շահույթներն ու ապահարզանների թիվը, կառուցվում գեղեցիկ տներ ու քանդվում օջախներ:

Սա կարճ տարածությունների, միանգամյա օգտագործման մանկական տակդիրների, մեկօրյա բարոյականության, ավելորդ քաշի ու դեղահաբերի ժամանակաշրջանն է, դեղահաբերի, որոնք հանգստացնում են մեզ, գրգռում են մեզ, սպանում են մեզ…

Ավելի շատ ժամանակ հատկացրեք նրանց, ում սիրում եք. չէ՞ որ նրանք ձեզ հետ ընդմիշտ չեն… ՋՈՐՋ ԿԱՌԼԻ