Կենտրոնական բանկը պարզաբանում է վարկի հետ կապված այն բոլոր հարցերը, որոնք առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում մեր ընթերցողների շրջանում: Հարց 1. Ի՞նչ է վարկային պատմությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում և ի՞նչ նպատակով է այն հարկավոր Պատասխան 1. Եթե երբևէ օգտվել եք բանկերի կամ վարկային կազմակերպությունների վարկային ծառայություններից, ապա դուք ինքնաբերաբար ունենում եք վարկային պատմություն: Վարկային պատմությունը հնարավորություն է տալիս տեսնելու՝ ինչպես էք Դուք կատարում Ձեր վարկային

պարտավորությունները:Վարկային պատմությունը Ձեր վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս՝ Ձեր ստացված վարկերը (դրանց քանակը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետը) և վճարումներըվարկային պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունները (արդյոք վարկը մարվում է ժամանակին)Ձեր կողմից տրամադրված երաշխավարությունը/ներըՁեր վարկային պատմության վերաբերյալ կատարված հարցումների մասին տեղեկատվությունըժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների

գործունեության մասին» ՀՀ օրենք, հ.11): Ձեր վարկային պատմությունը ստանալու համար Դուք պետք է ձեռք բերեք վարկային զեկույցը: Յուրաքանչյուր անգամ, դիմելով ֆինանսական կազմակերպությանը վարկ ստանալու նպատակով, վարկատուն վարկային զեկույցի միջոցով գնահատում է Ձեր վարկարժանությունը, այն է՝ գնահատում է Ձեր հնարավությունը մարելու ստանձնած պարտավորությունները: Այսինքն, այն օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով ապրանքների/ծառայությունների իրացման («ապառիկ») վերաբերյալ որոշում կայացնելու համար: Վարկային զեկույցը ձևավորվում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների և հետաձգված վճարումներով գործարքներ

իրականացնող կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա: Երբ անձը վարկավորվում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից, նրա վերաբերյալ տեղեկությունը փոխանցում է վարկային բյուրո, որտեղ թարմացվում է շաբաթական կամ ամսական կտրվածքով վարկային պատմությունը: Վարկային բյուրոն յուրաքանչյուր անձի վերաբերյալ վարկային պատմությունը պահպանում է տվյալների բազայում, և հետագայում, երբ Դուք դիմում եք ֆինանսական կազմակերպությանը վարկ ստանալու նպատակով, վարկային բյուրոն նշված տվյալները տրամադրում է ֆինանսական կազմակերպությանը: Ձեր վարկային զեկույցը պարունակում է՝ Ձեր անձնական տվյալները, ներառյալ անձնագրի սերիան և սոց.քարտի համարըստացված վարկերի և երաշխավորությունների ցանկը, ներառյալ գործող և մարված վարկերի մասին

տեղեկություններըտվյալներ ժամկետանց վարկերի մասինփոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկություններՁեր վարկային պատմության վերաբերյալ հարցումներըվարկային ռիսկը, որը հաշվարկվում է վարկային սքորինքի միջոցով (վարկային սքորինքը վիճակագրական և գործառնական մոդել է, որը ցույց է տալիս վարկառուի վարկային ռիսկի թվային գնահատականը)Հարց 2. Ի՞նչ է վարկային բյուրոն Պատասխան 2. Վարկային բյուրոն տեղեկատվական բանկ է: Այն հավաքագրում, մշակում և պահպանում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունները և տրամադրում է այդ տեղեկությունները վարկատուներին և սպառողներին վարկային զեկույցի տեսքով: Հարց 3. Ի՞նչպիսի ազդեցություն կարող է ունենալ իմ վատ վարկային պատմությունը հետագայում վարկ վերցնելիս

Պատասխան 3. Վատ վարկային պատմությունը կարող է հետագայում խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական ծառայություններից օգտվելիս: Այն կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար: Լավ վարկային պատմություն ունենալը մեծացնում է վարկ ստանալու կամ ավելի լավ պայմաններով վարկ ստանալու հավանականությունը: Եթե Դուք պատշաճ կերպով կատարել եք Ձեր պարտավորությունները, ապա հեշտությամբ և արագ կարող եք հավակնել առավել բարենպաստ պայմաններով վարկավորման: Դա կարող է արտահայտվել վարկի ավելի ցածր տոկոսադրույքով, մարման երկար ժամկետով կամ պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ:

Եթե դուք տրամադրել եք երաշխավորություն այն անձին, ով ունի վատ վարկային պատմություն, ապա արդյունքում Դուք նույնպես ունենում եք վատ վարկային պատնություն: Ուշադրություն՝ Եթե դուք ունեք վատ վարկային պատմություն, ապա չեք կարող հանդիսանալ երաշխավորող որևէ մեկի համար վարկ ստանալիս: Հարց 4. Ի՞նչպես կարող եմ բարելավել իմ վատ վարկային պատմությունը Պատասխան 4. Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչպիսի վարկային պատմություն ունեն: Ուստի, անհրաժեշտ է տեղեկանալ վարկային պատմության մասին՝ ստանալով Ձեր վարկային զեկույցը: Վարկային պատմության բարելավումը ժամանակ է պահանջում:

նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորություններըժամանակին կատարել Ձեր վարկային մարումները և բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումըմինչ դիմելը ֆինանսական կազմակերպությանը և վարկ վերցնելը հստակ ձևակերպեք՝ ինչի համար եք վարկ վերցնում և որքան գումար եք ուզում: Կարճատև ժամկետում չափից շատ հարցումները Ձեր վերաբերյալ կարող է մեկնաբանվել այնպես, որ Դուք լուրջ ֆինանսական խնդիրներ ունեք կամ վերցնում եք ավել գումար, քան կարող եք Ձեզ թույլ տալ