Բալով կարկանդակ Կլաֆուտի. Իսկական ֆրանսիական հաճույք

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ


Բալով կարկանդակ Կլաֆուտի. Այս կանկանդակն ամենանրբագեղ ֆրանսիական հյուրասիրությունն է, որ կարող եք պատրաստել ձեր տանը:

Պարզվում է, որ ամենանուրբ, համեղ, անուշաբույր կարկանդակը կարող եք պատրաստել շատ պարզ մի քանի քայլով: Եվ այսպիսի հրաշքը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Վստահեցնում եմ, արժե գոնե մեկ անգամ փորձել, դրանից հետո դուք շատ անգամներ նման կարկանդակ կթխեք: Այնպես որ, անպայման պահպանեք բաղադրատոմսը:

Բալով կարկանդակ Կլաֆուտի. Անհրաժեշտ բաղադրիչները
Բալով կարկանդակ Կլաֆուտի. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ
Տեսանյութ
Բալով կարկանդակ Կլաֆուտի. Անհրաժեշտ բաղադրիչները
_600 գրամ թարմ բալ

_4 ձու

_շաքար — 100 գրամ + 2 ճաշի գդալ

_աղ — ¼ թեյի գդալ

_100 գրամ ալյուր

_մի պտղունց վանիլ

_240 մլ կաթ

_2 ճաշի գդալ հալած կարագ

_եթե կա նուշի քաղվածք՝ ¼ թեյի գդալ

 

Բալով կարկանդակ Կլաֆուտի. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ
_Ուշադիր ընտրել և մանրակրկիտ լվանալ բալերը և հնարավորինս զգուշորեն հանել կորիզները:

_Յուղել թխման ձևամանը (26 սմ տրամագծով) և վրան ցանել 2 ճաշի գդալ շաքարավազ:

_Գեղեցիկ դասավորել առանց կորիզների բալը ձևամանի ներքևի մասում:

_Խորը ամանի մեջ հարել 4 ձուն 100 գրամ շաքարավազի հետ: Լցնել 1 թեյի գդալ աղ և նորից հարել:

_Շարունակելով հարել հարիչով, ավելացնել ալյուր: Հետո լցնել վանիլի և նուշի քաղվածք:

_Այժմ լցնել 240 մլ կաթ, խառնել և ավելացնել 2 ճաշի գդալ հալած կարագ.

_Ստացված խմորը լցնել կաղապարի մեջ դասավորված բալերի վրա:

_Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 40-45 րոպե, մինչև ոսկե դարչնագույն կեղև ստացվի:

_Պատրաստի կարկանդակի վրա ցանել շաքարի փոշի:

Բալով կարկանդակ Կլաֆուտին պատրաստ է:

Բարի ախորժակ և հիանալի տրամադրություն բոլորիդ:

Տեսանյութ
Սալորով կարկանդակ

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *