Ջոզեֆ Ռաբինետտ «Ջո» Բայդեն (անգլ.՝ Joseph Robinette «Joe» Biden, նոյեմբերի 20, 1942[4][5][6][…], Սենթ Մերի հիվանդանոց, Սքրենտոն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ և ԱՄՆ 46-րդ նախագահ։

2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը, նա սենատոր է եղել Դելավեր նահանգից 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցության

կողմից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Մեծացել է Սքանթոն, Փենսիլվանիայում և Դելավերի Նյու Քասլ շրջանում և սովորել Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն Սիրաքյուսի համալսարանից 1968 թվականից։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում և դարձել վեցերորդ

ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաև հանձնաժողովի նախագահ։

Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը դեպի Արևելյան Եվրոպա և նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձևին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։