1993 թվականի փետրվարի հինգին ընդդիմությունն Ազատության հրապարակում բո ղոքում է ցրտից եւ ջեռուցման բացակայությունից, պատ երազմից, շրջափ ակումից: Այս ամեն ինչի մե ղավորը, ըստ հանրահավաքի կազմակերպիչ ԱԻՄ-ի, միայն ՀՀ-ի
ղեկավարությունն է: Հիմնական պահանջը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը և խորհրդարանի արձակումն է: Այս պահանջով նրանք Ազատության հրապարակից շարժվում են դեպի նախագահի նստավայր: Նախագահը անձամբ է
ընդունում բո ղոքավորների պատվիրակությանը: 1998-ի փետրվարի հինգին Վազգեն Մանուկյանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը համարում է ժողովրդավարության մեծ հաղթանակ: Մանուկյանի կարծիքով, սուտ է, թե Հայաստանում պարտվել է խաղաղության կուսակցությունը:
Մանուկյանը կասկած չունի, ժողովուրդը արդեն թույլ չի տա, որ իշխանությամբ գայ թակղված ուժերը ընտրություններ կեղծեն: 2000թվականի փետրվարի հինգին Մանվել Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին զգուշացնում է՝ հանկարծ չփորձի Մեղրին փոխանակել։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև.