ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ…քնելուց առաջ կարդանք այս սուրբ խոսքերը…

ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ Տեր Աստված մեր փարատիր քո ժողովրդի ցավերը և բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն։

Դու ես մեր կյանքն ու փրկությունը, Բարերար և Բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները և Քեզ են հայտնի մեր բոլոր կարիքները։

Բարիքների Պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևիր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնցից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.