Բջջային հեռախոս, զինվորական գլխարկ և սիրած աղջկա կախազարդ…թշնամու գնդակից զոհված շարքային Դավիթ Վարդանյանի անձնական իրերն քին…

Թշնամու գնդակից մայիսի 28-ին վիրավորված և անմահացած Դավիթ Վարդանյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա ընտանիքի միակ որդին էր, իրենից 2 տարով մեծ մի քույր ունի։


Բջջային հեռախոս, զինվորական գլխարկ և սիրած աղջկա կախազարդ` մայիսի 28-ին թշնամու գնդակից զոհված շարքային Դավիթ Վարդանյանի անձնական իրերն են, որոնք խնամքով դրվել են նրա լուսանկարի առջև։Հայտնել էինք, որ Դավիթ Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցներից ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել էր հրազենագնդակային վիրավորում։ Նա տեղափոխվել էր Կապանի ԲԿ, որտեղ էլ չէր հաջողվել փրկել նրան: հաջորդ օրը:

«Որդուս 75 օր էր մնացել, որ զորացրվեր. անհամբեր սպասում էինք` օրերն էինք հաշվում… Դավիթը ծառայում էր քաջաբար, անվախ` որպես հերոս։ Նա 44–օրյա պատերազմին էլ է մասնակցել. 3 ամիս լուր չունեինք որդուցս։ Վերջին անգամ սեպտեմբերի 25-ին էինք խոսել, դեկտեմբերի 22-ին նոր միայն տուն եկավ։ Պարզվեց` 18 օր շրջափակման մեջ է եղել»,–պատմում է տղայի հայրը։

wompos.ru