Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է ամենшվերջում․

Մինչ բուն նյութին անցնելը տեղեկացեք նաև

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե իրավունք ունի արտահայտել իր կարծիքը։ Նման ձևով նա արձագանքել է «Կոմսոմոլսկայա պրավդա» մեդիայի եթերում հնչեցրած իր հայտարարությունների կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության բողոքին։

Ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալի պատճառը հուլիսի 30-ին Ժիրինովսկու հայտարարությունն էր այն մասին, որ «Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտի է», և Մոսկվան պետք է ապահովի ռուս զինվորականների ներկայությունը տարածաշրջանում Ադրբեջանի իշխանությունների վրա ազդեցության միջոցով:

«Հարավային Կովկասը մեր ազդեցության գոտին է, հայերը և ադրբեջանցիները երկու հարյուր տարի մեր կազմում էին։ Մեր զինվորների այնտեղ գտնվելը մեզ ձեռնտու է, և մենք չենք գնում, մեզ հայերն են կանչում։ Եվ որպեսզի չզոհվեն ռուս զինվորները, մենք կանչում ենք հարգելի Իլհամ Ալիևին և ասում՝ դու կստանաս այն տարածքները, որ ուզում ես, բայց փոխարենը և ոչ մի ռուս զինվորի գլխից մազ անգամ չպետք է պակասի», — իր այս թերևս և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների համար սկանդալային հայտարարությունում, ռուս քաղաքական գործիչը ակնարկել է նաև, որ Ադրբեջանում բռնապետական ռեժիմ է, և Իլհամ Ալիևը կարող է հեշտությամբ կորցնել իր իշխանությունը:

Բաքվում նման հայտարարությունը «կողմնակալ և վիրավորական» են համարել։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հուլիսի 30-ի հեռարձակած «Արդյունքներ Ժիրինովսկու հետ» ռադիոծրագրի ընթացքում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետական դումայի պատգամավոր Ժիրինովսկին հնչեցրել է «սադրիչ, անպարկեշտ, անպատասխանատու, անթույլատրելի հայտարարություններ, որոնք հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի բարեկամությանը և ռազմավարական գործընկերությանը և կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական կապերին»:

Ժիրինովսկին նման գնահատականի հետ չի համաձայնվում և ասում է, թե գովել է և՛ Իլհամ Ալիևին, և՛ նրա հորը։ Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ վատ են մտածում և որոշեցին ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք մոռացել են խոսքի ազատության մասին։ Ժիրինովսկին օրինակ է բերել ԱՄՆ-ի առաջնորդներ Ջո Բայդենին և Դոնալդ Թրամփին, որոնց շատերը հայհոյում են, «և ոչ ոք բողոքի նոտա չի ներկայացնում»:

Ամեն դեպքում Ռուսաստանի Լիբերալ — դեմոկրատական կուսակցության առաջնորդը ապագայում մտադիր չէ լռել, դիվանագիտական նոտաներից չի վախենում և մտադիր է ապագայում ևս մեկնաբանել հայ-ադրբեջանական հակամարտության թեման։ Հետաքրքիր է այն, որ սեպտեմբերին Ռուսաստանում տեղի են ունենալու Պետդումայի ընտրություններ, և ընտրություններից առաջ սովորաբար Ժիրինովսկին հայաստանամետ հայտարարություններ է անում, հայ ընտրողներին սիրաշահելու համար: Նրա հայտարարությունը, սակայն, ամեն դեպքում հուշագրավ է այն առումով, որ ռուս զինվորականներին հայ-ադրբեջանական սահման ուղարկելու թեման Մոսկվայում քննարկվում է, այդ թվում՝ դաշնային հեռուստաընկերությունների եթերում։

Ռուսաստանյան քաղաքական էլիտան և ռուս փորձագետներն այս հարցում միակարծիք չեն։ Մի մասը համարում է, թե Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ պետք է իր որդեգրած չեզոք դիրքորոշումը պահպանի, մյուս մասն էլ համոզված է, որ ռուս սահմանապահների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին բխում են Ռուսաստանի աշխարհագրական շահերից, տարածաշրջանում Թուրքիային հնարավորինս զսպելու համար նաև։

Ջшɲդпւփշուɲ կանենք թпւɲքեɲին և կլինի Մեծ Հայաստան,Հունաստան և Քուɲդիստան. Ժիɲինովսկի


Մանɲամասնեɲը կաɲող եք դիտել ստոɲև տեղադɲված տեսանյութում։