Գալիս ասում են, տիկին Տոնոյան, հարևաններով, ընտանիքով կգայինք ցույցի, եթե Վանեցյանը այստեղ չլիներ․ համոզված եմ՝ նույնը ասում են Վանեցյանին իմ մասին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)

Ժողովուրդը վախենում է անցյալի ստվերներից, դրա համար էլ դեռ մասսայաբար փողոց դուրս չի գալիս: Ասում են, տիկին Տոնոյան հարևաններով, ընտանիքով կգայինք ցույցի, եթե Վանեցյանը այստեղ չլիներ․ համոզված եմ նույնը ասում են Վանեցյանին իմ մասին:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Համախմբում» նախաձեռնության անդամ Կարին Տոնոյանը։

Հասարակական գործչի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը չպիտի սպասարկի որևէ խմբի շահերը, ոչ ներսի, ոչ էլ դրսի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․