Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ. օրը սկսենք առավոտյան աղոթքով… ԱՄԵՆ🙏

Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ

և Աստված իմ, և օրհնում ու փառավորում

Քո Սուրբ Անունը, որ պահեցիր

այս գիշեր Քո անարժան ու մեղավոր

ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝

խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին:

Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:

Ամեն: