Դաժան իրականություն.22-ամյա աղջիկը հարսանիքի օրը հարսանեկան զգեստով այցելել է փեսացուի գերեզմանին


Կարդացեք նաև՝

Հնում հարսանիքների առիթով հարսին տրվում էին երեք տեսակի ընծաներ: Հարսի հայրը տալիս էր բաժինք` պսակի պետքերի համար, փեսան տալիս էր օժիտ` նվերներ հարսին, իսկ բարեկամները տալիս էին պարգևներ:

Մեր ժողովրդական հեքիաթներից մեզ ծանոթ է յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անելու եղելությունը: Իրոք, միջնադարում մեր նախնիների մոտ սովորություն է եղել հարսանիքի տոնախմբությունը յոթ օր անելը, որից հետո` ութերորդ օրը, հարսն ու փեսան գնում էին եկեղեցի` սուրբ պսակի արարողության:

Ժողովրդական այս սովորությունը կրոնական հիմնավորում ունի: Նախ երեք օր մեծ տոնախմբություն էին անում, յուրաքանչյուր օրը համապատասխանում էր Ադամի և Եվայի դրախտային ուրախության ժամերին:

Ադամը ստեղծվեց ուրբաթ օրվա առաջին ժամին, Եվան` երկրորդ, իսկ երրորդ ժամին կերան արգելված պտուղը: Հետևաբար, Ադամն ու Եվան միասին դրախտային ուրախության մեջ եղան երեք ժամ:

Այս երեք օրերին ավելացնում էին չորս օրեր, և ութերորդ օրը գնում եկեղեցի, որպեսզի օրերի թիվը համապատասխանի աշխարհի գոյատևման խորհրդանշական յոթ ժամանակաշրջաններին, որից հետո`

ութերորդում, գալու է Քրիստոս` իբրև դատավոր, և Իր հավատարիմներին բազմեցնելու է Երկնքի Արքայության հավիտենական ուրախության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.