Դեբեդն անփութությունը չի ներում….Նկարահանման կազմակերպիչները պարտավոր էի՞ն հաղորդավարուհուն ապահովել պաշտպանիչ միջոցներով…մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Ողբերգական պատահար: Դեբեդն անփութությունը չի ներում….

Նկարահանման կազմակերպիչները պարտավոր էի՞ն հաղորդավարուհուն ապահովել պաշտպանիչ միջոցներով (ջրի մեջ չսուզվելու համար սահմանված կարգի ժիլետ և այլն): Այդ մասին նույնիսկ հիմա ոչ ոք չի հիշի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջադեպի մասին նոր մանրամասներ է հայտնել։ Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Մանրամասները ստորև`

Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու  պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ  նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր:

Փաստի առթիվ  ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: