Starnews-ը բազմիցս է անդրադարձել սցենարիստ, հաղորդավար Դիանա Գրիգորյանի անբնական լուսանկարներին, որոնցում նա չարաշահում է ֆոտոշոփը:
Թերեւս, գրեթե չկա լուսանկար, որը Դիանան հրապարակի առանց ֆոտոշոփի կամ ֆիլտրի:
Ավելին՝ Դիանան այնքան է տարվել ֆոտոշոփով, որ իր սերիալներում նկարահանվող դերասանուհիները նույնպես հետեւել են նրա օրինակին:
Չնայած այս փաստին՝ Դիանան այս անգամ բացառություն է արել՝ հրապարակելով առանց ֆիլտրի տեսանյութեր:
Մենք ամենեւին կասկածի տակ չենք դնում նրա գեղեցկությունը, սակայն, ինչ խոսք, առանց ֆիլտրի կամ ֆոտոշոփի նրա արտաքինի տարբերությունը զգալի է:
Չնայած դրան՝ հորդորում ենք սցենարիստին այսուհետ ներկայանալ բնական տեսքով: