Դուք լավը լինեիք, Արցախի հարցը լուծող լինեիք ու իշխանությունը տայիք Նիկոլի՞ն։ Լու՞րջ եք ասում։ Ձեններդ կտրե՛ք ու սսկվե՛ք, որովհետև… Նորիկ Նորիկյան

Նորայր Նորիկյանը գրել է. Արցախի մասին մտածողներիս տեսեք. Ձեններդ կտրե՜ք ու սսկվե՜ք…
Արցախի փրկության, նրա պետականության և հարատև հայկականության պահպանման վերաբերյալ այսօր խոսում են որոշ մարդիկ ու ուժեր,

առաջնորդներ, որոնք իրենց կառավարման տարիներին հնարավոր բոլոր միջոցներով մսխ եցին հաղթանակի արդյունքները, Արցախը դիտարկեցին հարստանալու աղբյուր և անխնա հարստահարեցին, լափեցին, թա լանեցին ով ոնց կարող էր, երեսուն տարվա ընթացքում գեթ մեկ մարդով չավելացրեցին Արցախի բնակչության թիվը, ճիշտ հակառակը՝

ընտանիքներով ու հարազատներով տեղափոխվեցին Հայաստան՝ ըստ էության, հայաթափելով Արցախը։
Քսան տարի խաբեցիք հայ ժողովրդին, թե ամեն ինչ լավ է, թե Ադրբեջանը ռիսկ չի անի հա րձակվել Արցախի ու Հայաստանի վրա։ 20 տարի չստեղծեցիք համարժեք պաշտպանական համակարգ, չդիվերսիֆիկացրեցիք մեր անվտ անգային

միջավայրը, Ադրբեջանի հետ յուրաքանչյուր բանակցությունից հետո մեծամտաբար հանդես եկաք, որ դուք տիրապետում եք իրավիճակին, որ Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում ԱՀ, իրականում՝ տարեց տարի ավելի վատթարացվեց մեր վիճակը։ Իսկ այսօր դարձել եք

 

Արցախի մասին մտածո՞ղ։ Լուծո՞ղ էիք՝ լուծեի՛ք, ճանաչեի՛ք Արցախի անկախությունը, միացնեի՛ք Հայաստանին, ինքներդ հա րձակվեի՛ք Ադրբեջանի վրա, պարտադրեի՛ք խաղաղություն, ոչ թե վերջում փախնեիք պատասխանատվությունից։ Ո՞վ էր Ձեզ խանգարում։ Իհարկե՛, Ձեր ագահությունն ու անկշտությունը։ Լսե՛ք, Ձեզ թվում է, թե 2018թ․ Նիկոլ

Փաշինյա՞նն է 100 հազարավոր մարդկանց հանել փողոց ու հեղափոխություն արել։ Դուք մի՞թե մինչև հիմա չեք հասկացել, որ Դո՛ւք եք կազմակերպել այդ հեղափոխությունը, Դո՛ւք եք Ձեր անփառունակ գործողություններով հայ ժողովրդին հանել Ձեր դեմ, Դու՛ք եք բերել էս պար տությունն ու աղետը մեր

 

պետության ու ժողովրդի գլխին, Դու՛ք եք Ձեր հանցավոր կառավարման հետևանքով այս մարդկանց բերել իշխանության։ Եվ Դուք այսօր բարոյական իրավունք ունե՞ք խոսել Արցախից։ Դուք լավը լինեիք, Արցախի հարցը լուծող լինեիք ու իշխանությունը տայիք Նիկոլի՞ն։ Լու՞րջ եք ասում։ Ձեններդ կտրե՛ք ու սսկվե՛ք։ Մեր աբսուրդ իրականության ու խաթարված

բարոյականության դրսևորումներից մեկն էլ նա է, որ Դուք այսօր խոսում եք, իսկ որոշ մարդկանց համար անգամ ընկալվում նաև որպես կենսունակ ուժեր․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.