«Ես սովոր էի ցրտին, բայց տաք զգեստի քո խոստումը սպանեց ինձ»… Մի փորձարկեք մարդկանց՝ նրանց սպասելու հույսով կապելով ցանկացած տեսակի խոստումների հետ…

ԹԱԳԱՎՈՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ «ԵՍ ՍՈՎՈՐ ԷԻ ՑՐՏԻՆ, ԲԱՅՑ ՏԱՔ ԶԳԵՍՏԻ ՔՈ ԽՈՍՏՈՒՄԸ ՍՊԱՆԵՑ ԻՆՁ»։ «ՄԻ՛ ԽՈՍՏԱՑԵՔ, ԵԹԵ ՉԵՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ» Մի անգամ թագավորը անցնելուց տեսնում է պահակին, ով գիշերվա ցրտին կանգնած էր դրսում․ — Չե՞ս մրսում․․.

— Ես սովոր եմ իմ թագավոր․․․ -Կպատվիրեմ մի տաք շոր բերեն, որ չմրսես։ Բայց որոշ ժամանակ անց նա մոռանում է խոստումը։ Հաջորդ օրը անցնելուց տեսնում է պահակի սառած մարմինը, իսկ պատին գրված էր․․․

«Ես սովոր էի ցրտին, բայց տաք զգեստի քո խոստումը սպանեց ինձ»… Մի փորձարկեք մարդկանց՝ նրանց սպասելու հույսով կապելով ցանկացած տեսակի խոստումների հետ:

Որովհետև մարդը փոխվում է, երբ սպասում է։ Այն մարդը, ով սպասում է, անհնար է որ բացասական մտքեր ունենա,նրա մասին ով խոստացել է օգնել։

Սկզբում դու սպանում ես հույսը,հետո սերը, հարգանքը, վստահությունը… Բոլորս էլ մարդ ենք, անկախ մեր պաշտոնից, դիրքից ու տիտղոսից։ Հիսուս ասում է․ «Այն ինչ որ ձեր նմանի համար արեցիք, ինձ համար արեցիք»։ Մեր կատարած բարիքը գնահատողը Տերն է և ոչ թե նա, ում որ արեցինք։

Վերցրել եմ Նվեր Զոհրանյանի կայքից