Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա. Հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին.


Հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին․

1)Տիգրան Մեծը <<Տիգրանակերտ>> անունով 4 քաղաք է հիմնադրել։

2)Տիգրանը մահապատժի է ենթարկել իր որդի Զարեհին՝ դավաճանության համար։

3)45 տարեկան հասակում Տիգրան Մեծն ամուսնացել է 12-ամյա Կլեոպատրա Պոնտացու հետ։

4)Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:

5)Տիգրան Մեծը մեծ նշանակություն է տվել կրթությանն ու գիտությանը՝ իրեն շրջապատելով ուսյալ մարդկանցով: Հատկանշական է, որ Տիգրան Մեծի որդի Արտավազդի գրած ողբերգությունները որոշակի չափով պահպանվել ու մեզ են հասել, իսկ Տիգրանի աները՝ Միհրդատ Եվպատորը (Փոքր Հայքի և Պոնտոսի թագավոր) խոսում էր 22 լեզուներով:

6)Հայոց արքա Տիգրան Մեծի մասին մեզ հասած տեղեկությունների 90%-ը հեղինակել են օտար պատմիչներ, ինչպիսիք են Ստրաբոնը, Ապպիանոսը, Պլուտարքոսը, Ցիցերոնը, Դիոն Կասիոսը և այլոք։

7)Հայաստանը Տիգրանի օրոք ունեցել է 3․000.000 քառակուսի կիլոմետր տարածք:

8)Տիգրանն ընդամենը մեկ արշավանքով գրավել է Պարթևստանը: Այն ինչ Հռոմեացիները շուրջ 3-ից 5 դար չէին կարողանում գրավել Պարթևական պետությունը:

9)Տիգրան Մեծն ունեցել է 4 կին Համասփյուռը, Կլեոպատրան, Սոսեմ-Զոսիման, Հուտոմիան։

10)Տիգրան Մեծն ամեն արշավանքից հետո լոգանք է ընդունել լեռնաշխարհի այդ պահին իրեն հանդիպած ջրվեժի տակ։

12)Տիգրան Մեծը հետ է վերադարձրել իր ազատության դիմաց պարթևներին զիջված <<70հովիտները>>։

13)Տիգրան Մեծի կյանքին ու գործունեությանն է նվիրված Հայկ Խաչատրյանի <<Տիգրան Մեծ>> վեպը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *