Երբ սովն անցավ, ամենքն իրենց տեղը գնացին: Եվ ահա երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր…

ԿՈՐԾԱՆԵԼ Է ԻՐ ՀՈԳԻՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՅԳԵԿՑԻ Մի իմաստասեր տեսնում է, որ գալիս է ծանր բեռնավորված ջորիներով մի զորեղ մարդ: Նրա այն հարցին, թե ի՞նչ է դրա բեռը, և ո՞ւմն է դա, մարդը պատասխանում է, թե այնինչ անունով իշխանինն է, ամբողջ բեռը, որ արծաթե ու ոսկյա ամաններ են և այլ անոթներ, իշխանի ճաշի պետքերի համար է:

Իմաստասերը հոգոց հանելով, ասում է. «Ախ որդյակներս, իմացեք, նա, ով հավաքել է դրանք, ճշմարտապես կործանել է իր հոգին»: ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ԽՆԱՄՈՂԸ ՀԱՅԵԼԻ ՎԱՐՔԻ

Թեոդոս ինքնակալի ժամանակ, երբ սաստիկ սով էր Բուրգունդիա գավառում, մի Սինկտոս անունով հռոմեացի հավաքեց ավելի քան չորս հազար աղքատի, ովքեր ոչինչ չունեին ուտելու, և սովի բոլոր օրերին կերակրեց նրանց:

Երբ սովն անցավ, ամենքն իրենց տեղը գնացին: Եվ ահա երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Ով սիրելի, քեզ և քո զավակներին հավիտյան չի պակասի հացը, որովհետև սովի ժամանակ