Երկու վագր 2022-ում. Անդրանիկ Փիլոյանի համար տարին արտակարգ կլինի

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի համար այս տարին արտակարգ է լինելու. երկու վագր 2022-ում: Վագրերին հաջողություն է սպասվում բոլոր ոլորտներում, հատկապես՝ կարիերայում եւ ֆինանսական առումով: Պետք է սպասել միայն դրական փոփոխությունների:

Հենց 2022 թվականին տեղի կունենա այնպիսի փոփոխություն, որը որոշակի ազդեցություն կունենա Ձեր հետագա կյանքի համար: Տարին անսահման հաջողություններ կբերի, վայելե՛ք այն: Բայց մի մոռացեք` երբեմն հիշեցնել ձեզ` որպես նախարարի, քանի որ արտակարգ իրավիճակներում հագեցած Հայաստանում երբեմն այդ նախարարության բացակայություն է արձանագրվում:

Աստղերը հուշում են նաեւ ուշադրություն դարձնել պահուստային ֆոնդի սննդամթերքին. Որդնելու նախադեպը կարող է ծանր հետեւանքներ ունենալ ձեր համար` թեեւ դուք վագր եք:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.