«Ես քաղաքական գործիչ չեմ, կյանքում չեմ մասնակցել որևէ մասսայական հավաքի, ցույցի, բայց սա այն դեպքն է, որ նորմալ, գիտակից մարդը, իր երկրի ապագայի մասին մտածող մարդը չի կարող այնտեղ չլինել: Երբ համացանցում տարբեր նյութերով եմ կիսվում, որոշ մարդիկ ասում են՝ վա՜յ, մենք ձեզ էնքան շատ էինք սիրում, դուք դերասան էիք, պետք է չմասնակցեիք քաղաքական այս կեղտոտ խաղերին:
Հարգելիներս, այս կյանքում կարևորը ոչ թե մասնագիտությունն է, այլ մարդ լինելը, որ բաց ճակատով ապրես, ոնց ապրել եմ ու մինչև վերջ էլ կապրեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:Նա ընդգծեց՝ նորմալ չէր լինի, եթե բողոքի ալիք չլիներ. «Պետք է ավելի մեծ բողոք լինի այն մարդու դեմ, որը
պատասխանատու է այս ամենի համար, այն մարդու դեմ, որը մեր ամբողջ 2000-2002թթ. ծնվածներին ուղղակի գլխատեց, դրա համար պատասխան չպե՞տք է տա: Այդ պատերազմը, որ սկսվում էր, նա հաշվե՞լ էր իր ուժերը, հնարավորությունները: Մի երկիր, որը ջնջեց իր նորմալ քաղաքական, դիվանագիտական աշխատանքները՝ իր դաշնակիցներ Ռուսաստանի, Իրանի հետ, ո՞նց կարող էր 90
միլիոնանոց թուրք-ադրբեջանական բանակի դեմ կռիվ տալ: Մինչև պատերազմը ես մի անգամ ասացի, որ, Աստված չանի, եթե պատերազմ լինի, այս ապիկարնե՞րն են ապահովելու այս երկրի և իր բնակչության անվտանգությունը: Եվ մենք արդյունքը տեսանք. սա սարսափելի ողբերգություն էր, սարսափելի: Այս ապիկարը, այս մարդու դեմքով սատանան պետք է պատասխան տա այս ամենի համար: Մեկ րոպե առաջ անհրաժեշտ է, որ այս մարդը գնա: Ես չգիտեմ՝ ով կգա, համենայնդեպս, այս դավաճանը պետք է չմնա այս երկրում»: