Էս ի՞նչ արեցիր նիկոլ… հա,գլխավոր պատճարը դու ես…1,5 տարում 20 տարով ծերացրիք․… Ով կարա՞ իմ անմեղ ,հայրենասեր, տղայի կյանքը ետ բերի և այդպես 5000-10000 բոլոր տղերքի…

44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի մայրը՝ Մելանյա Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել․

«1,5 տարում 20 տարով ծերացրիք

Դուք միայն իմ երեխեքու (Ազիզս) կյանքը չխլեցիք: Դուք ինձ,մեզ ծնողներիս , սաղ-սաղ թաղեցիք: Այս կյանքի հանդեպ ձգտումը և արարելու ցանկությունը մեր մեջ վերացրեցիք:

Ով կարա՞ էլ իմ կյանքը ինձ ետ վերադարձնի, կյանքիս գույները վերածվեց սևի: Ով կարա՞ իմ անմեղ ,հայրենասեր, տղայի կյանքը ետ բերի և այդպես 5000-10000 բոլոր տղերքի:

Էս ի՞նչ արեցիր նիկոլ… հա,գլխավոր պատճարը դու ես:

Ու գիտեք ինչ եմ ցանկանում, տարոսը Ձեզ»։