Ընդդիմության այսօրվա ակցիաներին 730 մարդ է մասնակցել, դրա համար ստիպված եղան 11։30 դադարեցնել դրանք․ Տարոն Չախոյան

Առավոտյան ժամը 8։00-ից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Ակնհայտ է, որ անգամ ուժերի գերլարումից հետո ցուցարարներին չի հաջողվում իրենց շուրջ համախմբել հանրության լայն շրջանակներ։ Ավելին, ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները գնալով դառնում են էլ ավելի սակավաթիվ։


Թերևս սա է պատճառը, որ ցուցարարները ստիպված եղան ժամը 11։30-ի դրությամբ դադարեցնել բողոքի ակցիաները, որոնք շատ ժամանակ ընթանում էին քաղաքացիների հետ վիճաբանություններով։

Եվ առնվազն զավեշտալի են բողոքի ակցիաների կազմակերպիչների այն պնդումները, թե իբր քաղաքն են պարալիզացրել կամ շենքեր են շրջափակել»,- գրել է Չախոյանը: