ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼՐՋՈՐԵՆ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ…բացառիկ մանրամասներ

Ընդդիմությունը լրջորեն նախապատրաստվում է վաղվա արտահերթ նիստին, որի օրակարգում  հայ-թուրքական եւ ադրբեջանահայկական հարաբերություններին առնչվող հայտարարության տեքստն է, որով ասում են՝ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։

Այսօրվա իրավիճակն էլ կարելի է բնորոշել՝ «լռություն փոթորիկից առաջ», «Դիմադրության» շարժման օրակարգում այսօր ոչ հանրահավաք կա, ոչ երթ, քանի որ բոլորն աշխատում են, որ վաղվա հանրահավաքը հնարավորինս տպավորիչ ու մարդաշատ լինի։

Հիշեցնենք, որ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հունիսի 3-ը հայտարարել է «ջրբաժանի օր»․ «Ով դեմ է այս փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին, ինքը կամ թշնամու գործակալ է, կամ սպասարկում է թշնամու շահերը։ Մինչև հունիսի 3-ը ժամանակ ունեն կողմնորոշվելու, դրանից հետո բոլոր ուժերը, ՀԿ-ները, բուհերը, ակադեմիան, պետական մարմինները մտավորականությունը պետք է դիրքորոշում հայտնեն, սա ջրբաժան է։ Սա հայ մնալու, հայրենիք, պետություն ունենալու նվազագույն պահանջներն են»,-ասել է նա, չնայած դրան ՔՊ-ն շտապեց հայտնել, որ չի ներկայանալու արտահերթ նիստին։

Hraparak.am