Արգիշտի Կիվիրյանն իր էջում գրել է. Քաղաքական աճպարարության ժանրից է, երբ ընդդիմությունը հա մեղադրում ա Նիկոլին Արցախի յոթանասունհինգ տոկոսը հանձնելու մեջ, սակայն խոսում է միմիայն Շուշին եւ Հադրութը ազատագրելու մասին։ Բա այդ

դեպքում Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի, Աղդամի կամ Քելբաջարի ազատագրումը ո՞ւր մնաց: Բա եթե ձեր ներքին կամ արտաքին ձայնն ասում է որ այ դրանք ազատագրել չի

կարելի, բա էլ Արցախի յոթանասունհինգ տոկոսի հանձնումից խոսում եք որ ի՞նչ անեք։ Այ մինչեւ ընդդիմությունը հա զբաղվի աճպարարություններով և կիսաճշմարտություններ ասելով, հա պարտվելու ա աճպարարության ուստա Նիկոլին, կամ մեկ այլ

ավելի պրոֆեսիոնալ աճպարարի։ Դե շարքային մարդիկ էլ զգալով որ խաբում են բոլորը, սիրողական և պրոֆեսիոնալ սուտասանի միջեւ պարզապես ընտրում ա պրոֆեսիոնալին։ Մարդկանց հետ փորձեք լինել

ազնիվ և ամեն ինչ դանդաղորեն բայց կընկնի իր տեղը, մարդիկ պարզապես հոգնել են բոլոր տեսակի աճպարարություններից, ստերից ու կիսաստերից, որով երեսուն տարի համեմված է Հայկական քաղաքական դաշտը…