Ընկերս ինձ այս բաղադրատոմսը տվեց, որը մի քանի տարի օգտագործում էր և հաջողությամբ բուժում էր հազը, գրիպն ու մրսածությունը. 100% արդյունավետ միջոց

Ես ուժեղ ալերգիա և ասթմա ունեի, որն ինձ շատ էր տանջում, մշտապես ինձ վատ էի զգում: Գնացի ալերգոլոգի մոտ, ինձ մի շարք դեղեր դուրս գրեց, բայց դրանք կարճ ժամանակով էին վերացնում ախտանիշերը, ես նորից ու նորից էի
հիվանդանում:

Ընկերս ինձ այս բաղադրատոմսը տվեց, որը մի քանի տարի օգտագործում էր և հաջողությամբ բուժում էր հազը, գրիպն ու մրսածությունը:

Ես փորձեցի, և արդյունքն ինձ զարմացրեց, ասթման և ալերգիան սկսեցին ավելի ու ավելի հազվադեպ դրսևորվել: Հիմա արդեն դրանց մասին մոռացել եմ:
Այս միջոցն օգնում է կանխել գրիպը, հարուստ է հակաօքսիդանտներով, բուժում է գրիպը, բրոնխիտը, մրսածությունը, վիրուսային և բակտերիալ վարակները, արդյունավետ է ասթմայի և ալերգիայի բուժման համար:

Բաղադրիչները՝ 1/2 բաժակ շամբուկի չորացրած պտուղներ
3 բաժակ ջուր 1 բաժակ բնական մեղր 2/3 բաժակ խնձորի բնական քացախ

Պատրաստումը՝ Կաթսայի մեջ ջուր լցրեք և ավելացրեք շամբուկի պտուղները: Հասցրեք եռման և դանդաղ կրակի վրա եռացրեք 30 րոպե: Թողեք թրմվի 1-2 ժամ, հետո քամեք, ավելացրեք մեղրն ու լավ խառնեք: Հետո ավելացրեք խնձորի քացախը: Լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարան, կարելի է պահել մինչև 6 ամիս:
Կիրառումը՝ Մեծահասակներին խորհուրդ է տրվում օգտագործել օրական 1-ական ճ. գ., 8 տարեկանից մեծ երեխաներին՝ 1-ական թ. գ.: Խառնուրդին կարող եք ոչ մեծ քանակությամբ ջուր ավելացնել:

Եթե այն օգտագործում եք որպես գրիպի, մրսածության կամ հազի դեմ միջոց, կարող եք նույնպիսի չափաբաժին ընդունել, բայց ամեն ժամը կամ 2 ժամը մեկ: