Թալիշները պատրաստվել են 150 հազարանոց ցույց անել. Բաքվի ռեժիմը խուճապի մեջ է

TolishMedia-ի հաղորդմամբ՝ հուլիսի 15-ին Լենքորանում և ադրբեջանական թուրքերի կողմից օկուպացված Թալիշ-Մուղանական Հանրապետության այլ քաղաքներում թալիշները նախատեսել էին բողոքի ակցիա իրականացնել, որին պետք է մասնակցեր շուրջ 150 հազար մարդ:

Հաղորդագրության համաձայն՝ 150 հազար մարդ պետք է մասնակցեր Լենքորանում, Ասթարում, Մասալլայում, Յարդիմլիում, Լերիքում, Բիլասուվարում ու Ջալիլաբադում նախատեսված ակցիաներին: Հաղորդվում է, որ կեսօրից հետո զինված ոստիկանները և ուժայինները սահմանափակել են Լենքորանի բնակիչների ազատ տեղաշարժը:

Նշվում է, որ ոստիկանության Լենքորանի շրջանային բաժնի ծառայողները ձերբակալել են թալիշ ակտիվիստների խմբի, որոնք հակաիշխանական քարոզչություն են վարելիս եղել սոցիալական ցանցերում:

Կայքի հաղորդմամաբ՝ ակցիայի կազմակերպիչները բերման են ենթարկվել ոստիկանություն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.