Կարդացեք նաև՝

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում, մտավորականությունը որպես խ ավ ձևավորված չէ: Ըստ նրա՝ կան առանձին կրթված մարդիկ, ու նրանք քիչ են: Հայաստանում ժողովրդավարության

ըմբռնման, տարբեր ուժերի ու անհատների կողմից հասարակությանը դասակարգելու և պիտակավորումներ տալու, մտավորականության, կրթության, հեռուստատեսության և այլնի վերաբերյալ մեր զրույցը Հենրիկ Հովհաննիսյանի հետ՝ ստորև.

Հարցազրույցը ներկայացնում ենք մենախոսության ձևաչափով: «Բոլոր կա պանքները խզ ել են լեզվի և բերանի» Մենք վերջապես հասել ենք ժողովրդավարության, որը շատերը չեն ըմբռ նում կամ սխալ են ըմբռ նում, հասկանում են սան ձարձակություն, ամենաթողություն: Ազատ են թողնվել մարդիկ: Ժողովրդավարությանը անսովոր, ժողովրդավարությունը չըմբռնած հասարակությունը,

այո՛, մի վայրիվերո վիճակի է հասել: Միջնադարյան խոսք կա՝ ասված 5-րդ դարում. «Արձակեալ են կա պանք բերանի իւրեանց, խ զել կա պանք լեզվի իւրեանց»: Բոլոր կա պանքները խ զել են լեզվի և բերանի: Դա շատ տ հաճ է և վտ անգավոր: Այս առումով ես անհանգիստ եմ, հույս ունեմ՝ գուցե կարգավորվի: Ամեն գնով ձգտում են իշխանության

Ինձ անհանգստացնում է, որ ինչ-որ խումբ է հայտնվել քաղաքական անվան տակ (երեկվա պաշտոնյաներ կլինեն դրանք, թե այլք), որն ամեն գնով ձգտում է իշխանության: Նպատակն իշխանությունն է, ուրիշ որևէ նպատակ չունեն: Նրանք մթնոլորտը լա րում են, անհանգստություն են ստեղծում իզու ր տեղը և ամեն անգամ գործածում են հետևյալ բառերը՝ «այս վիճակը»: Պարոնա՛յք, նրանց

պետք է ասել, այդ վիճակը դուք եք ստեղծում, դուք եք վիճակ սարքել ինքներդ ձեզ համար և այդ վիճակի մեջ խաղում եք: Երկրի տնտեսությունը գործում է նորմալ, տեղի չեն ունեցել գների զգալի բարձրացումներ, դրամի անկում, ուրեմն կյանքը, այսպես ասած, չի համապատասխանում «այս վիճակը» բնութագրումին:

Նախկին նախագահները երկրի մասին չեն մտածել
Նախկին նախագահները երկրի մասին չեն էլ մտածել, այլապես ինչո՞ւ պիտի նրանք այդքան հարստանային: Ի՞նչ եք սարքել, ի՞նչ եք ստեղծել, ի՞նչ եք շինել, որ այդքան հարստություն ունեք. Հյուսիսային պողոտա՞ն, իսկ որքա՞ն մարդիկ տներից զրկ վեցին: Ո՞ւմ է պետք այդ պողոտան, ո՞ւմ համար է դա: Այդքան մարդ Երևանի կենտրոնում ապրող կո րցրեց տունը, և ստացածը ի՞նչ էր: Ինչո՞ւ այդքան մարդու անտ ուն թողեցիք: Սրանից խոսեք:

Պետք է դա ժան լինեն զր կողների նկատմամբ Հայրենիքը փրկելու նպատակ ոչ մեկի մեջ ես չեմ տեսնում, հայրենիքը փրկողը չի հարստանա այդքան, միլիարդների չի հասնի: Կողո պտելո՞վ են հայրենիքը փրկո ւմ, կաշա ռակերությունը զարգացնելո՞վ: Ոմանցից ես այսօր լսում եմ, ասում են՝ գիտեք, կարիք չկար կոռու պցիայի դեմ պայ քար սկսելու: Ինչպե՞ս. որտեղ կաշառա կերությունն է, այդտեղ քաղաքականություն էլ չի կարող լինել, դա արդեն քաղ ցկեղ է հասարակության օրգանիզմում՝ ամենամանրից՝ ամենախոշորը: Եվ պիտի այստեղ դ աժան լինեն այդ մարդկանց հանդեպ: Առաջին հերթին այն դասախոսների հանդեպ, որոնք կա շառքով գնահատական են նշանակում:

Կարևորը նպատակներն են Ինձ համար կարևոր է՝ երկրի կառավարման ղեկին բա րոյակա՞ն մարդ է, թե՞ ոչ: Կարևորը մարդու նպատակներն են: Այդ մարդու նպատակները բա րոյական են (Նիկոլ Փաշինյանի): Մինչդեռ ես լսում եմ խոսքեր, ասում են՝ նա շու լեր է: Ո՛չ, գուցե միամիտ է: Կարող եք չընդունել ղեկավարին՝ ասելով՝ հարմար չէ, դա կարելի է, այդպես կարելի է խոսել, եթե ունես ավելի հարմար օրինակ կամ քո չափանիշները: Այ սա ուրիշ հարց է: Միշտ կարելի է քննադ ատել, դա հա նցանք չէ, դա բնական է, նորմալ: Ընդդ իմության հակադրվելը ես բնական եմ համարում, բայց չշփոթենք ընդ դիմությունը թշնա մության հետ:

Ամ ոթալի խոսակցություն է Ի՞նչ է նշանակում ժողովրդի որակյալ և անորակ մասը: Սա ի՛նչ խոսակցություն Է: Կրթված մարդը, քիչ թե շատ դաս տիարակված մարդը կարո՞ղ է ասել՝ ինձ ձայն են տվել որակով մարդիկ, իսկ ովքեր՝ ոչ, դրանք անորակ են: Ներողություն, ո՞վ է թույլ տվել ժողովրդին անվանել անորակ, մանավանդ եթե դա վերաբերում է գյուղացիությանը, հողի աշխատավորին: Ո՞վ իրավունք ունի նրան ասելու

անորակ: Այսպես խոսելը գռե հկություն է, ծայրագույն գռ եհկություն: Չի կարելի մարդուն անորակ անվանել: Անորակը նա է, ով մարդկանց հանդեպ այդ բառը գործածում է: Տգ ետ է, տհ աս ու գռե հիկ: Մարդիկ թող իրենց հաշիվ տան: Ես ուղղակի ցա վում եմ, որ նույնիսկ բանաստեղծը կարող է այդպիսի բաժանում անել: Որակով և անորա՞կ: Չկա՛ այդպիսի բան, դա ամ ոթալի խոսակցություն է: Աշխատավոր մարդը խոհեմ Է, և նրան պիտի ամենից շատ հարգել: Ես հողի աշխատավոր չեմ, մտավոր աշխատանքի մարդ եմ, բայց նա ինձանից ինչո՞վ է պակաս: Նրա փոխարեն վիրավո րվում եմ:

Լավ է լինել անգրագետ, քան կիսագրագետ Մենք մտավորականություն չունենք՝ ըստ էության, մենք այդպիսի խա վ չունենք, վաղուց եմ ասել: Մենք ունենք առանձին կրթված մարդիկ, որ շատ քիչ են: Ներողություն, պարողը թող պարի, դհոլչին իր դհոլը խ փի, բայց արդյո՞ք մենք նրան պետք է ասենք մտավ որական: Եվ հետո, այս բառն արդեն իմ մեջ ռեակցիա է առաջացնում: Նրանք, ովքեր հանդես են գալիս մտավորականի անվան տակ՝ մտավորականի

տոնով ու դիմակով, իմ կարծիքով՝ սովորական քաղքենիներ են: Կան և, այո՛, գրագետ, կրթված քաղքենիներ, իսկ այնտեղ, որտեղ քաղքենին է հայտնվում, այլևս խոսք չի կարող լինել ո՛չ գիտության մասին, ո՛չ կրթության, ո՛չ արվեստի: Քաղքենին մթնոլորտը ամենից շատն է փչ ացնում, անգրագետ մարդը մթնոլորտը չի փչ ացնում: Լա՛վ է լինել անգրագետ, քան կիսագրագետ:

Կիսագրագիտությունը սարս ափելի բան է: Ես ուզում եմ հիշել Վահան Տերյանի խոսքը՝ կորած նյութականը կարելի է վերականգնել, բայց երբ հոգևորն է կորչում, հնարավոր չէ կամ դժվար է վերականգնել: Ունե՞նք այդ հոգևոր հայրենիքը, որ այդ հոգևոր հայրենիքի համար կռ իվ տանք:

«Պետք է լավ ապրեմ, որ արդյունավետ աշխատեմ»
Ես չեմ սպասում մեծ բաների, ես սպասում եմ լավ բաների: Ես բոլոր դեպքերում սպասում եմ դրական փոփոխությունների: Դրան ես հավատում եմ: Իհարկե, մարդիկ կան, ում դուր չի գալիս, ուրիշ հարցեր կան, ուրիշ շահեր կան: Ես այդ շահերից դուրս եմ: Կոնկրետ խոսեմ. եթե ակադեմիական ինստիտուտի գիտաշխատողի աշխատավարձը ցածր է, և գիտաշխատողը կանգնած է սոցիալական սանդուղքի նախավերջին աստիճանին, ես դրա վրա բող ոք չեմ բարձրացնում: Անձնական հարց չեմ դնում, այն, որ պետք է լավ ապրես, որ լավ աշխատես, լավ արդյունք տաս: Սա քաղ քենիական

դա տողություն է: Աշխարհիս երեսին մեծ գործեր են ստեղծվել նաև աղքատության պայմաններում: Կարող են քո պայմանները շատ լավ լինեն, դու վայելես այդ պայմանները և գործ չանես: Գիտակցության հարց է: Այո՛, լավ կլինի, որ մեր աշխատավարձը բարձրացնեն. չէ՞ որ այսօր գիտության դոկտորի աշխատավարձը ցածր է պետական պաշտոնյայի աշխատավարձից:

Վաղը նրանք կոչվելու են «մտավորական» Կրթությունը պետք է կարգի բերվի, կրթությունն այսօր խայտ առակ վիճակում է: Ես մագիստրատուրայի հետ եմ գործ ունեցել այս քանի տարին: Երրորդ դասարանի մակարդակով մարդիկ նստած են, գրում են տառասխալով: Եվ այս մարդիկ ավարտելու են այդպես կիսատ-պռատ, կիսագրագետ, և նրանք վաղը կոչվելու են «մտավորական»: Հետո ի՞նչ: Վճարովի կրթությունը

շատ բան փչա ցրեց: Մարդիկ պետք է վճարեն սովորելու համար, հակառակն են հասկացել. եթե վճարում ես, կարող ես չսովորել. դու արդեն վճարել ես: Ես բա խվել եմ այդ իրականությանը Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում: Պարզվում է՝ այս է ուսանողակենտրոն վիճակը՝ իրենց պատկերացրած մարդու իրավունքների տեսանկյունից:

Հեռուստատեսությունը խոսքը փչա ցնում է Ամենից շատ հեռուստատեսությունն է խոսքը փչ ացնում: Մաներաներ են մտել լեզվին օտար: Ոչ մի լեզվի մեջ այդպիսի ինտոնացիաներ չկան, «ը»-ն են շեշտում, օժանդակ բայն են շեշտում. անճ ոռնի արտասանություն՝ հանդու գն ու վստահ: Շատ դեպքերում հեռուստատեսությունը վատ թարագույն դեր է կատարում, որովհետև երեխաները լսում են, ընդօրինակում այդ ինտոնացիաները: Կարծում են՝ ճիշտ խոսելակերպը դա է:

Թատրոնը՝ քաղաքակրթության չափանիշ Հանրությունն ինչ պահանջ ունի, ուզում եմ հասկանալ: Հանրությունն այսօր ոչինչ չի պահանջում, հանրություն չկա, հանրությունը վերացել է: Եվ այդ պատճառով նաև թատրոնն է վերացել: Թատրոնը արվեստ լինելուց առաջ հասարակական հաղորդակցում է, հանդիպման վայր է: Ներկայացման միջոցով մարդիկ հաղորդակցվում են: Եվ սա քաղաքակրթության չափանիշ է եղել ժամանակին: Հիմա հասարակական հաղորդակցում գոյություն չունի: Առաջ մարդիկ երեկոյան տնից դուրս էին գալիս, թատրոն էին մտնում, կինոն էին մտնում, և մշակվում էր հասարակական

գիտակցությունը: Հիմա հաղորդակցումը տեղի է ունենում համացանցով, և մարդիկ իրար երես չեն տեսնում: Ան կումը սա է: Եվ այստեղ տեղի են ունենում մեծ-մեծ սխալներ: 19-րդ դարում սիրո խոստովանությունները նամակներով էին տեղի ունենում, և ժամանակ էր անցնում. նամակը ուշ էր հասնում, այդ ընթացքում մարդը մտածում էր, հետո կողմնորոշվում, և շփումը տեղի էր ունենում դանդաղ: Հիմա շփումը շատ արագ է, մարդը չի հասցնում մտածել և սխալի մեջ է ընկնում: Մի մեծ

աղե տ էլ այն է, որ գիրք չեն կարդում մարդիկ: Ես տեսնում եմ, որ նույնիսկ դասախոսներ, որ ի վիճակի չեն հաղթահարել 50-ից ավելի էջ: Մարդիկ սովոր չեն գրքի, ձեռքի շարժումից անգամ կարելի է նկատել, էլ չեմ ասում՝ աչքի: Հիմա պահպանողական դիրքերից եմ ես խոսում, դուրս կգա, որ ուզում եմ քարշ տալ 19-րդ դար: Ամենևին: Գագիկ Ավետիսյան