Մերսում, մասաժ (ֆր.՝ massage), բուժման մեթոդ, իրականացվում է մարդու մարմնի մակերևույթին և օրգաններին ձեռքով կամ հատուկ սարքերով մեխանիկական և ռեֆլեկտոր գրգիռներ հաղորդելով։

Կիրառվել է Չինաստանում (մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակ), Հնդկաստանում, Հին Հունաստանում, Եգիպտոսում և Հռոմում։

Մերսումը գրգռում է մաշկի, մկանների, հոդերի, անոթների պատերի նյարդային վերջույթները, կենտրոնական նյարդային համակարգը և

 

ներքին օրգանները, նպաստում մաշկի անոթների լայնացմանը, արյան շրջանառության արագացմանը, բարելավում է հյուսվածքների սնուցումը, ուժեղացնում քրտնագեղձերի արտ ազատական ֆունկցիան։