Քննիչները քրեական գործ են հարուցել Ստավրոպոլի երկրամասի 18-ամյա բնակչի դեմ, որը տանը ծննդաբերել է, դուստր ունեցել, այնուհետ նրան դուրս նետել պատուհանից։

Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով տարածաշրջանում ՌԴ քննչական վարչությունը:
Ըստ քննիչների,

կեսօրին 18-ամյա մի կին աղջիկ է ունեցել բնակարանում, երեխային փաթաթել է սրբիչով և դուրս նետել պատուհանից:

Հարևանը հայտնաբերել է երեխային և շտապօգնություն կանչել։ Նորածինը չի մահացել ու գտնվում է բժշկական հաստատությունում։

Այժմ Քննչական կոմիտեն այլ դատավարական գործողություններ է իրականացնում ՝ ուղղված հանցագործության բոլոր հանգամանքների պարզմանը։