Ժողովուրդը և այս հրապարակն են որոշելու՝ ովքեր են ՀՀ հաջորդ իշխանությունները…

Այս պահին Սևան, Արարատ, Հրազդան, Գյումրի, Աշտարակ, Ալավերդի, Վանաձոր քաղաքաներում փակ են միջպետական ճանապարհները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ոստիկանները շարունակում են բիրտ ուժ կիրառել, հատուկ աչքի են ընկնում սև բերետավորները, որոնք ակնհայտորեն ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից։ Տեղեկություններ ունենք, որ դրանց մեջ կան մարդիկ, որոնք որոշ օլիգարխների և Նիկոլի շրջանակների կողմից հանձնարարություններ են կատարում։ Այս պահի դրությամբ ունենք 200-ից ավել բերման ենթակվածներ»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ իշխանամերձ շրջանակները տեղեկություններ են տարածում, որ փողոցներում քիչ քաղաքացիներ կան, համալսարանների ուսանողները չեն միանում շարժմանը և այլն։

«Այսօր եղանք ԵՊՀ-ում, մտել ենք 10-ից ավել լսարարաններ, որից միայն մեկում կային ուսանողներ։ Իրականությունը մի բան է, իշխանությունների ներկայացածը մեկ այլ բան, իրենք իրավիճակին չեն տիրապետում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իշխանական շատ ներկայացուցիչներ հորդորում են ոստիկաններին բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Հարցին՝ ինչպես է վերաբերում իշխանական պատգամավորների՝ ԱԺ գնալու և այնտեղ հայտարարություններ անելու հորդորներին, Սաղաթլյանը ասաց․

«Ես ի՞նչ պատասխանեմ այդ «դուխով գլխարկներին»։ Ես կրկնում եմ՝ ՔՊ-ն ունի շանս չկիսելու Նիկոլի դավաճան քաղաքականությունը, մենք պատրաստ ենք իրենց ազատել գերությունից։ Այսօր իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելը, ոչ թե Վարդենիսն ու Սյունիքը պահելու խնդիրը»,-ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ Ալիևը նույնպես անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներից։

«Ժողովուդը և այս հրապարակն է որոշելու՝ ովքեր են լինելու ՀՀ հաջորդ իշխանությունները, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, արդեն ունենք հանրային արձագանք, հիմա մեր խնդիրն է մի քանի օրվա ընթացքում այդ մարդկանց իջեցնել փողոց»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։