Ի՞նչ կհարցնես Աստծուն, եթե մահից հետո հանդիպես նրան… Տեսեք՝ ինչ խորհրդավոր պատասխան է տվել ողբերգական ձևով մահացած Արմինե Ճաղարյանը (տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին, ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Նա հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր: Զույգն ամուսնացել էր նախորդ տարի:

Starnews-ի աչքից չի վրիպել Արմինե մասնակցությամբ «Քաղցած չէին սպասում» հաղորդումը:

Դրա շրջանակներում Արմինեին հարց էր հնչել՝ ինչ կաներ, եթե հանդիպեր Աստծուն:

Նա պատասխանել էր. «Կասեի՝ կարող ենք կրկնել մի հատ էլ… Ու հաշիվը: Անդադար վերջին տարիներին մտածում եմ՝ սա է, վե՞րջ: Մտածում եմ քանի՞ կյանք ունենք, հիշո՞ւմ ենք մյուս կյանքը»:

Հավելենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է8 հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։

Մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարողն էր։