Այն մարդը, ով կապված է Աստծու հետ, պահանջ չունի ո՛չ ծխելու, ո՛չ խմելու, կամ էլ փողոցներում թափառելու՝ ժամանակը սպանելու համար:
Նա իր ներսում զգում է լիարժեքություն, հավասարակշռություն, և դա նրան մղում է իր անձը հեռու պահելու ամեն տեսակի ավելորդություններից, որպեսզի մնա հավասարակշռված ու երջանիկ: Կան մարդիկ, ովքեր մտահոգված են, թե ինչպես իրենց կյանքը լցնեն հազար ու մի իրերով:
Օրինակ՝ ոմանք իրենց ներքին դատարկությունից գնումներ անելու մոլուցք ունեն: Վատ չէ առևտուրը խթանելու համար, բայց մարդու համար այն հոգևոր խնդիր է դառնում:
Մետրոպոլիտ Աթանաս Լամասոլցի