Շատերն են օգտագործում կոկա կոլան՝ իրենց մազերին իդեալական տեսք տալու համար։ Այդպես են նաև վարվում շատ հայտնի աստղեր՝ անբնական փայլ և կատարյալ տեսք մազերին հաղորդելու համար։

Իսկ ինչու՞ չվարվել նույն կերպ և չունենալ նման խնամված և փայլուն մազեր։ Մեզ այս դիմակի բաղադրատոմսի համար անհրաժեշտ է՝ 2 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա, կես բաժակ յոգուրտ, 3-4 ճաշի գդալ կոկա կոլա

Պատրաստման եղանակը․Տարայի մեջ լցրեք մեր բոլոր բաղադրիչները և շատ լավ խառնեք այն։ Այնուհետև անմիջապես քսեք ձեր մազարմատներին և մազերի երկարությամբ։ Թողեք այն 20 — 25 րոպե։

Ժամանակի լրանալուն պես լվացեք մազերը տաք ջրով և շամպունով։ Դուք այս դիմակը կարող եք օգտագործել շաբաթական երեք անգամ։ Փորձեք և հիացեք ձեր մազերի փայլով ու շքեղ տեսքով։