ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` հունիսի 11-ին, այցելել է Արարատի մարզ, Դեղձուտ համայնքում նա ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այցելել եմ Արարատի մարզ:
Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»,- գրել է նա: